Պակիստանը հայտարարել է «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման մասին
Պակիստանը հայտարարել է «երկիր-երկիր» դասի 2 750 կիլոմետր հեռավորությամբ բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման մասին, հաղորդում է Reuters-ը:
«Շախին-II» միջին հեռավորության հրթիռի արձակումն ուղղված էր սպառազինության համակարգի տարբեր կառուցողական եւ տեխնիկական պարամետրերի կրկնակի ստուգմանը: Զինվորականների հայտարարության մեջ նշված չէ՝ կարո՞ղ է արդյոք հրթիռը կրել միջուկային մարտագլխիկներ՝ չնայած ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր, որ հրթիռն ունի այդպիսի ունակություն:
Նախագահ Ասրիֆ Ալվին եւ վարչապետ Իմրան Խանը շնորհավորել են գիտնականներին եւ զինվորականներին հրթիռի բարեհաջող փորձարկման կապակցությամբ:
Պակիստանի միջուկային եւ հրթիռային ծրագիրը նախ ուղղված է Հնդկաստանին հակազդելուն, որը պարբերաբար անցկացնում է հրթիռային փորձարկումներ: Երկու երկրներն ունեն միջուկային զենք եւ մասնակցել են Քաշմիրի համար երկու պատերազմներին 1947 թվականին Բրիտանիայից անկախություն ձեռքբերելուց հետո:
Կարծիքներ