Վանաձորում Առողջ ապրելակերպի արշավ է ընթացել
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում ընթացել է «Առողջ ապրելակերպի արշավ», այս անգամ արդեն՝ դպրոցների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։
Արշավը նպատակ է ունեցել առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անցկացվել է «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո:
Միջոցառումն սկսվել է քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում, որտեղ անցկացվել են միջոցառումներ դպրոցների աշակերտների մասնակցությամբ՝ առողջ սննդի պատրաստման, առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ վարպետաց դասեր, ինտերակտիվ ներկայացում՝ դարձյալ օրվա թեմայի շուրջ:
Արշավին մասնացել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցների կոլեկտիվներ:
Կարծիքներ