ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 5 գերիներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Փետրվարի 9-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի: Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ նույն օրը Հայաստանից Ադրբեջան է վերադարձել 1 գերի:
Կարծիքներ