Բլինքենը խոստացել Է աջակցել Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարարին
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն եւ աջակցություն Է խոստացել Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ միությունն ամրապնդելու համար:
Բլինքենը եւս մեկ անգամ ընդգծել Է Կորեական թերակղզու միջուկազերծման անհրաժեշտությունը եւ մտահոգություն Է հայտնել Մյանմայում իրականացված զինվորական հեղաշրջման առնչությամբ, ասվում Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը նաեւ շնորհավորել Է իր հարավկորեացի իր գործընկերոջը պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Չոն Իյ Յոնը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնն ստանձնել Է փետրվարի 9-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ