Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար. Իտալիայի ԱԳ նախարար

Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար. Իտալիայի ԱԳ նախարար

Հռոմը Կիևին զենք չի մատակարարում, որպեսզի Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն Rai3 հեռուստաալիքի եթերում։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինա են ուղարկվում միայն պաշտպանական զինատեսակներ։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և նրա բանակին երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու հարցում: Մենք կշարունակենք աշխատել հանուն աշխարհի խաղաղության: Բայց մենք Ուկրաինային զենք չենք  մատակարարում, որպեսզի վերջինս Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնի», - ընդգծել է Դի Մայոն:

Նախարարը խոսել է նաև հակամարտության դիվանագիտական կարգավորման հասնելու Հռոմի ջանքերի մասին։ «Մենք պետք է շուտափույթ զինադադարի հասնենք, բանակցությունները փակուղի են մտել, բայց մենք երբեք չենք դադարեցրել դրանք վերսկսելու ուղղությամբ գործողությունները»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում