«Նեոնացիզմի երկրպագուները մերկացրին իրենց դեմքերը»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը
Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը ապացուցում է, որ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նեոնացիզմի երկրպագուները ևս մեկ անգամ մերկացրին իրենց դեմքերը, և այն արյունոտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը, իսկ այժմ՝ յուրաքանչյուր պարկեշտ մարդու համար այս սուրբ օրը ծաղկադրման արարողության խափանումն ապացուցում են արդեն իսկ ակնհայտը՝ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»,- գրել է դիվանագետը:
Ավելի վաղ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։
Կարծիքներ