Լա լիգա․ Ռեալը հաղթեց Ալավեսին ու վերադարձրեց 4 միավորի առավելությունը

Լա լիգա․ Ռեալը հաղթեց Ալավեսին ու վերադարձրեց 4 միավորի առավելությունը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում ընդունել էր «Ալավեսին»։

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը առանց խնդիրների կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 11-րդ րոպեին Կարիմ Բենզեման առաջ մղեց «Ռեալին»՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երկրորդ կեսի մեկնարկում Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն։ Մադրիդյան թիմը հաղթեց մրցակցին 2-0 հաշվով։

Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 80-ի ու վերադարձնում է 4 միավորի առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում