Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Երկրաշարժի օջախը գտնվել է 58 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Ուստ-Կամչատսկից 58 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում:

ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում