Իրանում կրակների փառատոնի ժամանակ 13 մարդ է զոհվել
Առնվազն 13 մարդ է զոհվել Իրանում՝ Չարշանբ-է Սուրիի՝ ավանդական կրակի փառատոնի տոնակատարության ժամանակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
«Այս գիշեր ժամը 20:30-ի դրությամբ (Հայաստանի ժամանակով 21:00-ին) 13 մարդ, ցավոք, մահացել է ստացած վերքերից»,- ասել է նա։
Նրա խոսքով, «Չարշանբ-է Սուրիի [տոնակատարության] հետ կապված միջադեպերի հետեւանքով տուժել է 814 մարդ»։
Չարշանբ-է Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Ամանորին նախորդող վերջին չորեքշաբթի՝ Նուրուզի գիշերը, որն այս տարի ընկնում է մարտի 20-ին: Այս օրը մարդիկ խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով։ Վերջին տարիներին երիտասարդների շրջանում տարածված է դարձել պիրոտեխնիկայի օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ են վիրավորվում։
Կարծիքներ