Չէի սպասում, որ այսքան մարդ կգա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան ժամանել է Հայաստան

Չէի սպասում, որ այսքան մարդ կգա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան ժամանել է Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան այս գիշեր վերադարձել է Երևան: Նրան դիմավորելու համար օդանավակայանում փուչիկներով ու ծաղիկներով  հավաքվել էին հարազատներն ու երկրպագուները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Մալենան նշեց, որ չափազանց հուզված է, անսպասելի էր իր համար նման ընդունելությունը ու որ այդքան մարդ կգար իրեն դիմավորելու:

«Շնորհակալ եմ բոլորին գալու համար, իմ օգտին քվեարկելու համար: Ես երբեք չէի եղել այսպիսի մեծ բեմում, սկզբում շատ հուզված էի, բայց մի քանի փորձից հետո ամեն ինչ անցավ։ Հենց համերգի օրն արդեն հաճույք էի ստանում իմ ելոյթից»,– ասաց Մալենան՝ հավելելով, որ նոր երազանքի մասին դեռ չի մտածել, վայց ուզում է մեծ արտիստ դառնալու, Հայաստանի անունը ամեն տեղ բարձր պահելու մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցի՝ իրեն ուղղված շնորհավորանքին, Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ երբ հաղթել է, Ադրբեջանի մասնակիցը եկել ու շնորհավորել է նրան։ «Ես նրա նկատմամբ թշնամանք չունեմ, որովհետև ինքն իմ պես աղջիկ է: Մինչ հաղթանակը մենք ոչ մի անգամ չենք շփվել»,-ասաց Մալենան։

Հիշեցնենք՝ այս կիրակի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց եվրոպական ամենամյա գունեղ երաժշտական շոուներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը: Հանդիսատեսի առցանց քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից կազմված ձայների համամասնությամբ հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան:

Հաջորդ տարի՝ 2022-ին, «Մանկական Եվրատեսիլ»-ը կայանալու է հոբելյանական 20-րդ անգամ, երեկ հաստատվել է, որ այն հյուրընկալելու է Հայստանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում