Ռուսաստանում աղջիկն ընկել է 16-րդ հարկից և ողջ մնացել
ՌԴ Ռյազան քաղաքի դատախազությունը ստուգոմներ է սկսել բնակելի շենքի 16-րդ հարկից 12-ամյա աղջկա ընկնելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Առողջապահության նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել են, որ աղջիկն ընկնելուց հետո ողջ է մնացել: Նրան տեղափոխել են մարզային մանկական հիվանդանոց: Նրա մոտ գանգուղեղային փակ վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև որովայնի բութ վնասվածք և կողոսկրերի կոտրվածք:
Ներկա պահին աղջկան վիրահատել են: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:
Կարծիքներ