Սեյրան Օհանյանը փաստել է Արգիշտի Քյարամյանի ազնվությունը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ներկայիս տեղակալ Արգիշտի Քյարամյանը Հ1-ի տաղավարում ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադարձ էր կատարել Արցախյան պատերազմի օրերի որոշ դրվագներին, հատկապես հակադարձելով Շուշիից ինկասացիոն մեքենայով փողեր հանելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին՝ խոսել էր այն մասին, որ ինքը Շուշիից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Եվ ինչքան էլ այդ հայտնի հարցազրույցից հետո շատերը մտածում էին, թե որքանո՞վ են ճշմարիտ Քյարամյանի մեկնաբանությունները, չուշացավ նաև Սեյրան Օհանյանի խոսքը և նա լիովին հավաստեց ԱԱԾ նախկին տնօրենի ասածների ճշմարտացիությունը:
«Փաստինֆո»-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանն ասել էր «Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո վերադարձել է Արցախ, եղել տարբեր տեղերում, այդ թվում՝ Շուշիի հրամանատարական կետում» ու նաև հավելել, որ «Ես, գտնվելով Արցախում, աջակցել եմ աշխարհազորի ձևավորմանը՝ օրենսդրական դաշտի և իրավապայմանագրային ընթացակարգերի հստակեցման ուղղությամբ, եղել եմ բոլոր շրջաններում, նաև՝ Շուշիում, հրամանատարներին աջակցություն եմ ցուցաբերել, նաև որոշակ զորահավաքային խնդիրներում»,- նշել է գեներալ-գնդապետը՝ ավելացնելով, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչպես նաեւ պաշտոնից ազատվելուց հետո, Արցախ վերադառնալով, մշտապես իր հետ է եղել, նաև՝ Շուշիի հրամանատարական կետում»:
Սեյրան Օհանյանը շեշտադրել է նաև, որ «Ստեփանակերտում ինքն այլ խնդիրներ է կատարել, մենք Շուշիիում ենք միայն միասին եղել, երբ գնացել ենք Ստեփանակերտ, արդեն տարբեր խնդիրներ ենք կատարել: Հրամանատարական կետում գտնվելու ժամանակ պարոն Քյարամյանը, ճիշտ է ասում, որ ինքը շատ հարցերում տեղի հրամանատարին աջակցել է, հրամանատարի և իմ խնդրանքով հանդերձավորվել է և գնացել , խնդիրներ կատարել՝ տեղակայման և տեղում խնդիրները ճշտելու համար: Երբ որոշում ընդունվեց Շուշիից հրամանատարական կետը տեղափոխել,որը արդեն մի քանի կողմից շրջափակման մեջ էր գտնվում, մենք դուրս ենք եկել պրն. Քյարամյանի հետ, մեզ հետ էլի մարդիկ են եղել, և ինչպես ինքը նշեց, նույն մեքենայով։
Հավելեմ, որ ամսի 7-ի երեկոյան Արցախի նախագահի խնդրանքով ես շտապ մեկնել եմ Երևան՝ զենքի, սպառազինության հետ կապված խնդիրներով, այդ ժամանակ էլ Քյարամյանը ինձ հետ վերադարձել է Երևան»: Այս ամենով հանդերձ ակնհայտ է դառնում, որ Արգիշտի Քյարամյանի անվան հետ կապված բոլոր շահարկումներում լիովին չեզոք դիրք գրավող Սեյրան Օհանյանը տվել է բոլոր հարցերի պատասխանն ու վերջակետ դրել բոլոր անավարտ մտքերին:
Կարծիքներ