Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ

Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ

Հայաստանում ջերմաստիճանի կրուկ բարձրացմանը զուգահեռ փրկարարների աշխատանքում դժվարություններ են առաջանում, սակայն նրանք կարողանում են հստակորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները:

Այս մասին լրագրողների հետ զրույց այս մասին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: 

«Այս պահի դրությամբ նման լուրջ խնդիր չունենք, սակայն մոտակա օրերին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձացում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեր աշխատանքում առաջանում են դժվարություններ: Մեզ համար շատ ծանրաբեռնված էր հունիս ամիսը: Հիշում եք, հունիս ամսին ինչպիսի հրդեհային վիճակ էր, ունեցել ենք մեկ օրվա ընթացքում մինչև 50 հրդեհի կանչ: Իհարկե, փառք ու պատիվ մեր փրկարարներին,  որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողացել են հստակորեն կատարել»,- ընդգծեց Փիլոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում