Վթար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում. կան տուժածներ
Փետրվարի 3-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Դ․, ծնված 1998 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. համապատասխան հետազոտություն անցնելուց հետո՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Կարծիքներ