Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Այսօր և վաղը նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստության ընթացքի մասին:
Կարծիքներ