Թուրքիան թույլ չի տալիս կիպրական նավերին մասնակցել հացահատիկի գործարքին. Կիպրոսի ԱԳՆ

Թուրքիան թույլ չի տալիս կիպրական նավերին մասնակցել հացահատիկի գործարքին. Կիպրոսի ԱԳՆ

Թուրքիան թույլ չի տալիս կիպրական գրանցում ունեցող նավերին մասնակցել Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսը ԵՄ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

«Արտաքին գործերի նախարարը, ողջունելով սևծովյան հացահատիկի վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնության վերսկսումը, իր հիասթափությունն է հայտնել, որ Կիպրոսը չի կարող մասնակցել այս նախաձեռնությանը կիպրական նավերի վրա Թուրքիայի կողմից սահմանված արգելքների պատճառով»,- ասվում է կղզու արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում