ՀՀ-ն բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը. Միրզոյանը՝ Արաղչիին

ՀՀ-ն բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը. Միրզոյանը՝ Արաղչիին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին տեղեկացնում ենհ ՀՀ ԱԳՆ-ից:

 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:

 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում