Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կտրվեն «կանաչ անձնագրեր»

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կտրվեն «կանաչ անձնագրեր»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։ Հաղորդում է aliq.ge-ն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։

«Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել ենք «կանաչ անձնագրերի» ներդրման հարցը։ Դեկտեմբերի 1-ից կգործարկվի համակարգը։ «Կանաչ անձնագրի» պահանջը կգործի 18 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։

Խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են տարբեր օբյեկտներ մուտք գործել միայն կանաչ անձնագրով։ Դրանք են՝ սննդի, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, օպերային թատրոններ, թանգարաններ, համերգային դահլիճներ, խաղատներ և այլն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում