Չեխիայի լիբերալ կուսակցությունները կառավարություն կազմելու համաձայնագիր են ստորագրել

Չեխիայի լիբերալ կուսակցությունները կառավարություն կազմելու համաձայնագիր են ստորագրել

Չեխիայի ընդդիմադիր լիբերալ կոալիցիայի ներկայացուցիչները ստորագրել են կառավարություն կազմելու համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է Չեխիայի հեռուստատեսությունը:

Փաստաթուղթը ստորագրել են «Միասին» կուսակցական կոալիցիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, կոալիցիա, որի կազմի մեջ են մտնում Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը, քրիստոնյա դեմոկրատները և «Ավանդույթ: Պատասխանավտություն: Բարգավաճում - 09» կուսակցությունը, ինչպես նաև Ցանցահենների կուսակցության և «Ավագներ և անկախներ» կենտրոնամետ շարժման ներկայացուցիչները:

Կոալիցիոն կառավարությունը կգլխավորի Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահ Պետր Ֆիալան:

Հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատում ընտրողների ամենամեծ թվով ձայներն ստացել է «Միասին» կոալիցիան՝ 27,79 տոկոսը: Դրա ներկայացուցիչներին բաժին է հասել խորհրդարանի ստորին պալատի 200 պատգամավորական մանդատներից 71-ը:

Վարչապետ Բաբիշի գլխավորած ԴՔԱ («Դժգոհ քաղաքացիների ակցիա») կենտրոնամետ քաղաքական շարժումն ստացել է ընտրողների 27,17 տոկոսի պաշտպանությունը, բայց այնուամենայնիվ ստացել է 72 խորհրդարանական աթոռ:

«Ավագներ եւ անկախներ» կենտրոնամետ շարժման հետ ձախ լիբերալ Ցանցահենների կուսակցության կոալիցիան հավաքել է ընտրողների ձայերի 15,62 տոկոսը և ստացել 37 պատգամավորական մանդատ: Խորհրդարանի ստորին պալատի կազմ է անցել նաև եվրասկեպտիկների հայացքներն արտահայտող «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը. այն ստացել է ձայների 9,56 տոկոսը և 20 պատգամավորական տեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում