Նա ինձ երկու բան ասաց.լրագրողները լսել են Մակրոնի և Բայդենի մասնավոր զրույցը

 Նա ինձ երկու բան ասաց.լրագրողները լսել են Մակրոնի և Բայդենի մասնավոր զրույցը

Լրագրողները ներկա են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի մասնավոր զրույցին։ Նախագահները, մասնավորապես, խոսել են նավթի արդյունահանման ծավալների ավելացման մասին։ Այս մասին գրում է news.rambler.ru-ն։ 

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Մակրոնն իր ամերիկացի գործընկերոջը հիշեցրել է (նավթի) արդյունահանումն ավելացնելու իր խնդրանքը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն չունեն բավարար նավթային հզորություն՝ ռուսական նավթին փոխարինելու համար։ 

Նա նաև հավելել է, որ զրույց է ունեցել ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդի հետ։ 

«Նա ինձ երկու բան ասաց. որ գտնվում է առավելագույնի, արտադրական հզորության առավելագույն շեմի վրա։ Իսկ հետո նա ասաց, որ սաուդցիները կարող են ավելացնել արդյունահանումը օրական 150 հազար բարելով։ Միգուցե մի փոքր ավելին, բայց նրանք լրացուցիչ հզորություն չեն ունենա առնվազն վեց ամիս»,- ասել է Մակրոնը Բայդենին։Դատելով տեսանյութից՝ ամերիկացի առաջնորդը որոշակի անորոշությամբ է լսել իր ֆրանսիացի գործընկերոջը։

Ելույթի վերջում Մակրոնը հարցրել է. «Ի՞նչ անել ռուսական նավթի ու գազի հետ»։ Բայդենից ոչ մի արձագանք չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում