Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ20 ԵԱ
Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը։ Նա բացահայտ առավելությամբ երկու հաղթանակ է տարել լատվիացի և շվեդ ըմբիշների նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Այսօր երեկոյան 3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալների համար։
Կարծիքներ