Եվրամիությունում կազմել են ամենամաքուր օդով քաղաքների վարկանիշը

Եվրամիությունում կազմել են ամենամաքուր օդով քաղաքների վարկանիշը

Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել Է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Օդի աղտոտումը լուրջ սպառնալիք է առողջության համար, ուստի EЕA-ն գործարկում է ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի է տեսնել, թե բնապահպանությունն ինչ տեսք ունի Միության 323 քաղաքներում:

Գործակալության տվյալների համաձայն՝ Ումեոյում մասնիկների պարունակությունը մեկ խորանարդ մետր օդի հաշվով հասնում է 3,7 միկրոգրամի, ինչը զգալիորեն ցածր է Եվրամիության սահմանային մեծությունից, որը կազմում է 25:

Ֆինլանդիայի Տամպերեն (3,8) և Պորտուգալիայի Ֆունշալը (4,2) EЕA-ի ցանկում զբաղեցնում են երկորդ և երրորդ տեղերը: Իրավիճակն ամենից վատն է Լեհաստանի Նովի Սոնչում (27,3), Իտալիայի Կրեմոնա քաղաքում (25,9) և Խորվաթիայի Սլավոնսկի Բրոդում (25,7): 127 քաղաքների ռեգիստրում, որոնք մտել են «լավ օդ» կատեգորիա (10 միկրոգրամից պակաս մասնիկներ մեկ խորանարդ մետրում), ներառված են Շվեդիայի այլ քաղաքներ՝ Ուպսալան, Ստոկհոլմը, Գյոտեբորգը և Մալմյոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում