ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նվազեցնել երկու երկրների միջև լավածությունը, գրում է Ahval-ը։
Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»:
Չորեքշաբթի Դենդիասը Թուրքիային մեղադրել էր Հունասատանի տարածքային ջրերում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու համար։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտնել է Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկման մասին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:
Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։
Կարծիքներ