Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից: Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին հանդիպել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
«Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը»,-նշել է Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում անդրադարձել է կատարվել 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները:
Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Կարծիքներ