Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Եթովպիայի արտգործնախարար Տայե Ացկե Սելասսիեի և Սոմալիի միջազգային համագործակցության նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիքի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:
Տեղի են ունեցել դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումներ, որոնցից հետո նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Մենք այսօր շատ արտոնյալ վիճակում ենք։ Երկու կողմերի կողմից էլ Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տրված վստահության և հեղինակության ամենաբարձր մակարդակը ամրապնդում է մեր համոզմունքը, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է ֆիդանը։
Հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները Թուրքիայում կրկին կհանդիպեն սեպտեմբերի 2-ին:
Կարծիքներ