Սեբաստիան Կուրցը Միացյալ Նահանգներում աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում

Սեբաստիան Կուրցը Միացյալ Նահանգներում աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում

 Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը 2022 թվականի հունվարի վերջին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ աշխատելու մասնավոր ընկերությունում: Այս մասին Österreich-ին հայտնել է Կուրցի մերձավոր շրջանակից անանուն աղբյուրը:

Ավստրիայի նախկին կանցլերն աշխատելու է ներդրումների ոլորտում՝ տարեկան 500 հազար եվրո եկամուտով:

Սեբաստիան կուրցը դեկտեմբերի 2-ին հայտնել էր քաղաքականությունից հեռանալու մասին: Հոկտեմբերին նա թողել էր պաշտոնը՝ իր դեմ կաշառակերության և վստահությունը չարաշահելու մեղադրանքով տարվող հետաքննության պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում