ՄՕԿ-ի հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ

ՄՕԿ-ի հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար պարբերաբար անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նոր մրցաշրջանում առաջին սեմինարը մեզանում կազմակերպվել է Ծաղկաձորում: Հայաստան են ժամանել ըմբշամարտի ռուսաստանցի մասնագետներ, օլիմպիական մրցավարներ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Հայազգի հրահանգիչ Նորավարդ Առուստամյանի և բազմափորձ մարզիչ Ալեքսեյ Բազուլինի ղեկավարությամբ Հայաստանի շուրջ 40 մարզիչ-մանկավարժներ և 25 մրցավարներ հունվարի 10-17-ը մասնակցում են տեսագործնական պարապմունքների:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում