Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը վիրավորել է Հունգարիայի խորհրդարանի նախագահին

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կևերից հոգեկան առողջության տեղեկանք է պահանջել Վլադիմիր Զելենսկիի մասին նրա խոսքերից հետո:
Նախօրեին HirTV-ին տված հարցազրույցում Կևերն ասել էր, որ Ուկրաինայի նախագահը հոգեկան խնդիրներ ունի, քանի որ նրանք, ովքեր օգնության կարիք ունեն, սովորաբար քաղաքավարությամբ խնդրում են դա, բայց չեն անցնում պահանջներին ու սպառնալիքներին։
«Մենք սպասում ենք, որ Կևերը կհրապարակի իր հոգեկան առողջության մասին տեղեկանքը»,- գրել է Նիկոլենկոն Twitter-ում։
Նա հավելել է, որ Հունգարիայի խորհրդարանի ղեկավարի հետ հետագա երկխոսությունը կապված կլինի այս վկայագրում արձանագրված եզրակացությունների հետ։
Վերջին տարիներին Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում կրթության և պետական լեզվի մասին ընդունված օրենքների պատճառով, որոնք խախտում են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո երկրների միջեւ լարվածությունն էլ ավելի մեծացավ։
Կարծիքներ