Կիբերհարձակում է իրականացվել Իրանի գազալցակայանների վրա. պատասխանատվությունը ստանձնել է Իսրայելը

Կիբերհարձակում է իրականացվել Իրանի գազալցակայանների վրա. պատասխանատվությունը ստանձնել է Իսրայելը

Իսրայելը կիբերհարձակում է իրականացրել Իրանի գազալցակայաններում օգտագործվող ինտերնետ համակարգի վրա։ Տեղեկությունը հաստատել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Սիոնիստների և ԱՄՆ-ի թշնամիներն այս կերպ ցանկանում են մարդկանց անհանգստություն և դժվարություն պատճառել, քանի որ նրանք տուժել են այլ ճակատներում: Այս դավադրությունն անմիջապես կդադարեցվի»,- Թեհրանում լրագրողներին ասել է նախարարը։

Օուջին հիշեցրեց, որ նմանատիպ հարձակում տեղի էր ունեցել նախորդ տարիներին:

Ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի մի քանի ժամվա ընթացքում։

Հայտարարության մեջ Իրանի նավթի նախարարությունը կոչ է արել հանրությանը չգնալ գազալցակայաններ, եթե բացարձակ անհրաժեշտություն չկա, քանի դեռ խնդիրը չի լուծվել:

Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ջալիլ Սալարին իր հերթին հայտնել է, որ գազալցակայանների 60 տոկոսը խնդիրներ է ունեցել վառելիքի քարտերը ակտիվացնելու հարցում։ Աստիճանաբար անցում է կատարվել ձեռքով վառելիքի վաճառքին։

Կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնած իսրայելական հաքերային խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է.  

«Խամենի, իմացիր, որ կրակի հետ քո խաղը գին ունի, քեզ զգուշացրել ենք, որ սադրանքների համար պետք է վճարել։ Սա միայն սկիզբն է»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում