Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը. հայտարարություն
Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից...
Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ