ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթեւի վանական համալիր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Տաթեւի վանական համալիր: Այս մասին հայտնում են USAID Armenia-ի ֆեյսբուքի էջում:
«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։
Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։
Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար։
Դուք էլ այցելեք Սյունիք և կիսվեք ձեր նկարներով մեզ հետ»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ