Երևանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ցանկացած փորձ կասեցվելու է. 4 խաղային ապարատ է առգրավվել
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել է թվով 4 խաղային ապարատ:
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:
Կարծիքներ