Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1408-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1408-ի

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1408-ի։

Նման տվյալներ է հաղորդում շաբաթ օրը Սիրիայի առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, պատկանում է Meta կորպորացիային, որը Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչված)։

Գերատեսչության տվյալներով՝ այս պահին տուժածների թիվը 2341 է։

Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր բնական աղետի հետևանքով 1387 զոհի և 2326 վիրավորի մասին։

Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի տարածքներում զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին հաստատված տեղեկություններ չկան։ Այնուամենայնիվ, երկրի հյուսիս-արևմուտքում գործող անօրինական խմբավորումների ներկայացուցիչները արաբական լրատվամիջոցների մեկնաբանություններում հայտնել են ավելի քան 3 հազար զոհի մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում