Վթարի են ենթարկվել պայմանագրային զինծառայողներ. նրանցից 1-ը մահացել է. Արցախի ՊԲ
Հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։
Կարծիքներ