ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում այն ​​ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են ռուսական հետախուզության և բանակի հետ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում այն ​​ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են ռուսական հետախուզության և բանակի հետ

ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական ընկերությունների դեմ, որոնք ծառայություններ և ապրանքներ են մատուցում Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայություններին և զինվորականներին։ Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հայտնել է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում է թերթը, այն ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ Վաշինգտոնը մտադիր է նոր սահմանափակող միջոցներ կիրառել, արդեն հայտնվել են ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ցուցակում, որն արգելում էր այդ ընկերություններին օտարերկրյա տեխնոլոգիաներ և սարքավորումներ ձեռք բերել, սակայն այժմ լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում