Բեռլինի Գրան Պրի․ Արոնյանը պարտվեց Նակամուրային

Բեռլինի Գրան Պրի․ Արոնյանը պարտվեց Նակամուրային

Շարունակվում է Շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը, որն անցկացվում է Բեռլինում։

Լևոն Արոնյանը A խմբի 4-րդ տուրում պարտվեց Հիկարու Նակամուրային, ում հաղթել էր առաջին տուրում։ Armsport.am-ից հայտնում են, որ այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր։

Հիշեցնենք, որ Գրան Պրիի առաջին փուլի եզրափակչում Հիկարու Նակամուրան հաղթել էր Արոնյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում