Արցախում փրկարարները, չնայած բարդ կլիմայական պայմաններին, հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն
Մարտի 22-ին՝ ժամը 07:50-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա համայնքի բնակչը՝ ծնված 1960 թվականին, վատառողջ է և հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ:
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ փրկարար ջոկի փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր և, չնայած բարդ կլիմայական պայմաններին ու դժվարանցանելի ճանապարհներին, հիվանդին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և տեղափոխել քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարծիքներ