Պակիստանը մտադիր է նոր կաբինետի օրոք պահպանել դրական դինամիկա Ռուսաստանի հետ հարաբերություններում
Պակիստանը մտադիր է իշխանափոխությունից հետո դրական դինամիկա պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը համահունչ է իր ազգային շահերին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին։
«Պակիստանը ցանկանում է դրական թափ պահպանել երկկողմ հարաբերություններում [Ռուսաստանի Դաշնության հետ], որոնք ոչ միայն համապատասխանում են ազգային շահերին, այլև նպաստում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - նրա խոսեքերը մեջբերում է Պակիստանի ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը։
Կարծիքներ