Թալիբները հայտարարել են Աֆղանստանում իրադրության լուծման խաղաղ մոտեցման մասին

 Թալիբները հայտարարել են Աֆղանստանում իրադրության լուծման խաղաղ մոտեցման մասին

«Թալիբան» շարժման պատվիրակությունը Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին հայտարարել Է Աֆղանստանում իրադրության խաղաղ լուծմանը հավատարմության մասին: Այդ մասին հայտնել Է Քատարում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ Քաբուլովը հանդիպում Է անցկացրել Քատարում շարժման քաղաքական գրասենյակի տնօրեն մոլլա Բարադար Ախուդի հետ:

«Քաղաքական գրասենյակի («Թալիբան»-ի) ղեկավար մոլլա Բարադար Ախուդը եւ նրան ուղեկցող պաատվիրակությունը հանդիպում Է ունեցել Աֆղանստանի գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ: ԱԻԷ-ի (Աֆղանստանի իսլամական Էմիրություն, թալիբների կառավարչական համակարգի ինքնանունը) պատվիրակությունը վերստին հայտարարել Է խաղաղ լուծմանը հավատարմության մասին, ասելով, որ իրենց գերակայությունը խնդիրները բանակցությունների միջոցով լուծելն Է, սակայն մյուս կողմերը չպետք Է խոչընդոտներ ստեղծեն»,-Twitter-ում գրել Է Շահինը:

Քատարի մայրաքաղաքում Աֆղանստանի շուրջ բանակցություններ են անցկացվում «Թալիբան» շարժման, աֆղանական պատվիրակությունների եւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման հետ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել Է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում:

Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել են, որ գրավել են Զարանջ քաղաքը՝ Աֆղանստանի հարավարեւմտյան Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը: Զարանջը 2016 թվականից դարձել Է Աֆղանստանի նահանգի առաջին մայրաքաղաքի, որը վերցրել են թալիբները: Դրանից հետո նրանք հայտարարել են, որ վերցրել են երկրի 34 նահանգներից եւս ութի վարչական կենտրոնները, այդ թվում Կուդուզ քաղաքը, որը գտնվում Է Տաջիկստանի մերձակա սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական Քաբուլը հերքել Է Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հաղորդագրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում