Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղից բերման է ենթարկվել 33-ամյա Կարեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Կարեն Ս.-ն ներկայացվել է ընդհանուր իրավասության դատարան:
Կարծիքներ