Վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում
Արդեն քանի օր է, ցուցարարները ավտոերթեր են իրականացնում Երևանի փողոցներում, ընդ որում դրա պատճառով առաանում են խցանումներ։ Դեռևս մի քանի օր առաջ հրպարակեցինք տեսանյութ, որտեղ անգամ շտապ օգնության մեքենան էր ցուցարարների պատճառով հայտնվել խցանման մեջ։
MediaNews-ը գրում է, որ ոստիկանությունը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ 30-40 հոգի նույնքան մեքենայով ավտոերթ է անում, միտումնավոր դանդաղեցնում երթևեկության ընթացքը և դրանով անհարմարություններ ստեղծում երթևեկության մյուս՝ հազարավոր մասնակիցների համար։
Մեր տեղեկություններով Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարական է տված, որ վաղվանից ընդդիմության երթերի մասնակից մեքենաները բերման ենթարկվեն տուգանային հրապարակ և պահվեն շատ երկար։
Մեր տեղեկւթյուններով ոստիկանության աշխատակիցնեին հանձնարարվել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ այդ թվում մեքենաների կոշտ քարշակումը։
Կարծիքներ