Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար Գազելն ու 06-ը. կա 15 վիրավոր

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար Գազելն ու 06-ը. կա 15 վիրավոր

Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ, 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը՝ Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում