Այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ. Ծանրամարտի ԵԱ
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ: Մինչև 81 կգ քաշայինների կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:
Նրանք առաջին հայ ծանրորդներն են, ովքեր դուրս կգան մրցահարթակ: Ընդհանուր առմամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացված է 10 մարզիկով: Աղջիկների հավաքականը ներկայացնում է 3 մարզուհի:
Նրանցից Իզաբելլա Յայլյանն արդեն մասնակցել է առաջնությանը և 55 կգ քաշայինների կարգում, երկամարտի 197 կգ արդյունքով ճանաչվել է 5-րդը:
Կարծիքներ