Հռոմի պապը առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

Հռոմի պապը առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով շաբաթ առավոտյան ժամանել է Վատիկան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, զրույցը տևել է գրեթե մեկ ժամ։

Հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը սահմանափակվել է միայն հայտնելով, որ «կարճ զրույցի ընթացքում կողմերը նշել են Սուրբ Աթոռի և Հնդկաստանի միջև առկա հարաբերությունների բարի կամքը»:

Հնդկաստանի առաջնորդը Հռոմ է ժամանել G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը մեկնարկում է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին:

Պոնտիֆիկոսներից միայն Հովհաննես Պողոս II-ն է այցելել է Հնդկաստան՝ 1986 և 1999 թվականներին:

Ֆրանցիսկոս պապն իր հերթին ցանկություն է հայտնել այցելել Հնդկաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում