Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Վատիկան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Վատիկան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 10 օր: Հովվապետը հիվանդանոց էր ընդունվել հուլիսի 4-ին՝ աղիքային վիրահատության համար՝ հայտնում է euronews-ը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միայն երկու ամիս ապաքինման շրջանն անցնելուց հետո կարող է կրկին շրջագայել: Սեպտեմբերի 12-15-ը նախատեսվում է պապի այցը Հունգարիա և Սլովակիա, իսկ նոյեմբերին նա կմեկնի Շոտլանդիա, որտեղ կմասնակցի կլիմայի կոնֆերանսին:

Չնայած պատկառելի տարիքին՝ 84 տարեկան, Ֆրանցիսկոս պապը հաճախ չի դիմում բժիշկների լուրջ օգնությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում