Թրամփն օրենսդիրների հետ քննարկել է ընտրությունների արդյունքների վիճարկումը

Թրամփն օրենսդիրների հետ քննարկել է ընտրությունների արդյունքների վիճարկումը

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը դեկտեմբերի 21-ի երեկոյան հայտնել Է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի մի շաք անդամների հետ քննարկել Է նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը: Համապատասխան գրությունը Մեդոուզը զետեղել Է Twitter-ում:

«Կոնգրեսի մի քանի անդամներ հենց նոր Օվալ առանձնասենյակում ավարտեցին հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պատրաստվելով պայքարի ընտրություններում խարդախությունների ապացույցների աճող թվի (ֆոնին): Մնացեք մեզ հետ»,- նշել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին:

Դետեմբերի 14-ին քվեատուների կոլեգիան հաստատեց քվեարկության արդյունքները, որոնց համապատասխան դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը կդառնա պետության նոր ղեկավար: Այնուամենայնիվ Թրամփը չի ընդունում պարտությունը եւ դիմում Է դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների ձայների վերահաշվում անցկացնելու պահանջով: Սակայն Սպիտակ տան ղեկավարի իրավաբանների գործողությունները հաջողություն չունեն, նրանց հայցերը մերժվել են դատարանների կողմից, այդ թվում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից: Վերջին տվյալների համաձայն՝ Բայդենի օգտին Է քվեարկել ավելի քան 81,2 միլիոն, Թրամփի օգտին՝ 74,2 միլիոն ընտրող: ԱՄՆ-ի վարչակազմի հաջորդ ղեկավարի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում