iPhone 12e-ն կհայտնվի 2021-ի մարտին
Apple-ը նախատեսում է 2021-ին թողարկել սմարթֆոնի ավելի էժան տարբերակը, որը հագեցած կլինի IPS էկրանով եւ կստանա 4G-ի աջակցությունը, հայտնում է Astera-ն։
Ըստ նախնական տվյալների՝ այս մոդելը կկոչվի iPhone 12e եւ հասանելի կլինի 5,4 եւ 6,1 դյույմ էկրանով տարբերակներով: Սարքի հիմքում կլինի Apple A14 պրոցեսորը, որը համալրվել է 4 GB RAM- ով: Մոդելում կլինի նաեւ Face ID համակարգ եւ կրկնակի հիմնական տեսախցիկ:
Սարքերի արժեքը կկազմի 549 եւ 649 դոլար՝ կախված դիսփլեյի անկյունագծից:
Աղբյուրը պարզաբանում է, որ սմարթֆոնները կարող են հայտնվել հաջորդ տարվա մարտին:
Կարծիքներ