Փենսիլվանիայում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել
Երեքշաբթի օրը Փենսիլվանիայի Դրեքսել Հիլլում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS Philly-ին ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 13:00-ին: Ուղղաթիռը, որում երեխա է եղել, Մերիլենդից շարժվում էր դեպի Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր չորս անձինք վիրավորվել են, նրանց հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը աուդիտ կանցկացնի՝ պարզելու միջադեպի պատճառը։
Կարծիքներ