Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով մեկ օրում 10 մարդ է մահացել
Առնվազն 10 մարդ է մահացել վերջին մեկ օրվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով հարավարևելյան Մինաս Ժերայս նահանգում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է UOL պորտալը՝ փրկարարական ծառայությանը հղումով։
Տարածաշրջանում խոնավ սեզոնի սկզբից ի վեր աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 19-ի: Մոտ 3,5 հազար մարդ մնացել է անօթևան, գրեթե 14 հազարը տարհանվել է։ Հորդառատ անձրևները, ջրհեղեղներն ու սելավները փակել են նահանգի 112 մայրուղի:
Հանրապետության հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան հատվածներում առատ տեղումները սեզոնային են և ամեն տարի կրկնվում են տարբեր աստիճանի ինտենսիվությամբ: Դրանք առաջանում են Ամազոնի հասարակածային անտառներից տաք խոնավ օդի շարժման հետևանքով հարավ-արևելյան ուղղությամբ՝ դեպի Ատլանտյան օվկիանոս։
2020 թվականի հունվարին երկրի հարավ-արևելքում բնական աղետի հետևանքով զոհվել է 66 մարդ։
Կարծիքներ