Ջոկովիչը մրցաշրջանը կավարտի որպես առաջին ռակետ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Վիեննայում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 1 ժամ 6 րոպեում 7:6, 6:3 հաշվով հաղթել է խորվաթ Բորնա Չորիչին:
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Հուբերտ Հորկաչ (Լեհաստան) - Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողը:
Այդ հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը տեսականորեն ապահովել է ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը մինչև տարեվերջ: Նա, միանշանակ, կարիերայում 6-րդ անգամ մրցաշրջանը կավարտի առաջին ռակետի դիրքում, եթե հաղթի Վիեննայի մրցաշարում:
Կարծիքներ